Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը: Ուղերձում ասված է.
 
«Հարգելի Նիկոլ Վովայի,
 
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Նոր՝ 2023 տարվա և Սուրբ Ծնունդի առթիվ:
 
Անցնող տարում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները՝ հիմնված բարեկամության, գործընկերության և դաշնակցության սկզբունքների վրա, շարունակել են դինամիկ զարգանալ: Ընդլայնվել է համագործակցությունը առևտրատնտեսական և մշակութա-հումանիտար ոլորտներում, ամրապնդվել է ինտեգրացիոն փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում:
 
Համոզված եմ, որ կառավարությունների մակարդակով համատեղ ջանքերը կնպաստեն տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ամրապնդմանը, բարենպաստ պայմաններ կստեղծեն նոր խոշոր համատեղ նախագծերի մեկնարկի համար: Դա լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի երկարաժամկետ շահերին:
 
Հարգելի Նիկոլ Վովայի,
 
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն, իսկ ողջ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։