Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը
Twitter-ի իր էջում գրառում է կատարել.
«Այսօր Ֆրանսիան ևս մեկ ճակատամարտում պարտվեց Ադրբեջանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ ձախողելով Լաչինի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի կողմնակալ հայամետ հայտարարությունը, որը առաջացրեց ՄԱԿ ԱԽ մյուս անդամների սուր արձագանքը: Շնորհակալական խոսքեր Ալբանիային, Ռուսաստանին, ԱՄԷ-ին և ՄԲ-ին։ Հիանալի աշխատանք ադրբեջանցի դիվանագետների կողմից»:
Հիշեցնենք, որ Factor.am-ը դիվանագիտական իր աղբյուրին հղում անելով, երեկ
գրել էր․ Ռուսաստանը տապալել է Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարության ընդունումը։