Դեկտեմբերի 31-ին Ուկրաինայի պաշտպանության ուժերը Խերսոնի մարզի Չուլակովկա բնակավայրում հարված են հասցրել ռուսական բանակի ստորաբաժանումներին, արդյունքում հակառակորդի կորուստները կազմել են շուրջ 500 զոհված և վիրավորված զինծառայող։ Այս մասին ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հունվարի 3-ի առավոտյան ամփոփագրում։
Գերատեսչության պնդմամբ՝ հունվարի 1-ին Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել նաև ռուս զինվորականների անձնակազմին Խերսոնի մարզի Ֆեդորովկա շրջանում։ Զոհերի և տուժածների թիվը ճշտվում է։