Հայկական Fly Arna բյուջետային ավիաընկերությունը հունվարի 21-ից իրականացնում է ուղիղ ավիաչվերթներ դեպի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան։
Ինչպես հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը, չվերթներն իրականացվելու են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից դեպի «Շերեմետևո» շաբաթական 4 անգամ։
Fly Arna-ն Հայաստանի պետական շահերի հիմնադրամի (ANIF) և արաբական Air Arabis ավիաընկերության համատեղ ձեռնարկություն է։
Ընկերությունը ստեղծվել է 2021 թվականի հուլիսին։
Fly Arna-ն չվերթներ է իրականացնում նաև Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան, Շարմ էլ-Շեյխ, Հուրգադա, Սոչի և Թբիլիսի: