ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնում է ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների հայեցակարգային առաջարկների հավաքագրում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների միասնական հայեցակարգերի հավաքագրում։


«Նախաձեռնության նպատակն է ձևավորել համապետական ընդգրկում ունեցող բովանդակային և ժամանակակից ձևաչափերով ներկայացվող միջոցառումների համակարգ, որը կապահովի տոնակատարությունների ամբողջականություն, հասանելիություն և լայն հանրային ներգրավվածություն։


Ներկայացվող առաջարկները պետք է ներառեն՝

Բրենդինգ և վիզուալ ինքնություն.

  • միասնական գեղարվեստական և հաղորդակցական լուծումներ,
  • կիրառելիություն հանրապետության ամբողջ տարածքում, ներառյալ նաև մարզերում,
  • ադապտացվող ձևաչափեր (փողոցային, թվային, տպագիր):


Մեկշաբաթյա համապետական ծրագիր (սեպտեմբերի 15–21-ը).

  • միջոցառումների ցանց՝ իրականացվող Երևանում և մարզերում,
  • մշակութային, կրթական, մարզական համայնքային մասնակցային ձևաչափերով,
  • մարզերի ակտիվ ներգրավմամբ և ներկայացվածությամբ,
  • ներառական և բազմաշերտ ծրագրային մոտեցումներով։


Սեպտեմբերի 21-ի եզրափակիչ միջոցառում (Հանրապետության հրապարակ).

  • մեծամասշտաբ կենտրոնական միջոցառում Հանրապետության հրապարակում, համերգային ծրագիր,
  • ժամանակակից տեխնոլոգիական և/կամ թատերական շոու, հրավառություն կամ համարժեք այլ ձևաչափ։

Առաջարկները պետք է ներառեն՝

  • հայեցակարգային նկարագրություն,
  • ծրագրային կառուցվածք,
  • հիմնական գաղափարներ և ուղերձներ,
  • նախնական բյուջե,
  • իրականացնող թիմի մասին տեղեկատվություն,

Առաջարկներ կարող են ներկայացնել՝

  • մշակութային և ստեղծագործական կազմակերպությունները,
  • միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող ընկերությունները,
  • ստեղծագործական թիմերը և կոնսորցիումները:


Պարտադիր է, որ դիմորդները՝

  • ունենան հանրային կամ մշակութային խոշոր միջոցառումների իրականացման փորձ,
  • ունենան միջազգային համագործակցության փորձ կամ գործընկերներ,
  • ցուցաբերեն մուլտիդիսցիպլինար մոտեցում (կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ, արվեստ, տեխնոլոգիա, հաղորդակցություն),
  • ներկայացնեն իրագործելի և իրատեսական բյուջետային հաշվարկ,
  • կարողանան ապահովել համապետական ընդգրկում և մարզերի ներգրավում:


Կարող են դիտարկվել նաև համատեղ (կոնսորցիումային) հայտեր, որոնք միավորում են տարբեր մասնագիտական կարողություններ։


Վերջնաժամկետ.


Նախարարությունն ակնկալում է ստանալ նորարար, համարձակ և համապետական ընդգրկում ապահովող առաջարկներ, որոնք կարտացոլեն Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի նշանակությունն ու ժամանակակից ընկալումը՝ Իրական Հայաստանի հայեցակարգի տրամաբանությամբ:


Առաջարկների փաթեթն անհրաժեշտ է ուղարկել Մշակույթի զարգացման հիմնադրամի էլեկտրոնային հասցեին՝ info@cultfoundation.am։


Առաջարկների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի մայիսի 15-ն է։


Շահագրգիռ կազմակերպությունները հայտերի հետ կապված պարզաբանումներ ստանալու համար սույն թվականի ապրիլի 28-ին կհրավիրվեն ԿԳՄՍ նախարարություն։ Հավելյալ տեղեկատվության համար անհրաժեշտ է զանգահարել ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչություն, հեռ.՝ (+374 10) 599-699, (ներքին՝ 631, Լիլիա Նիկոյան)»,- նշում են ԿԳՄՍՆ-ից: