Հանրապետության հրապարակում տրամադրությունն ամանորյա է, գլխավոր տոնածառի հարևանությամբ գործում է Սուրբ ծննդյան տոնավաճառ, իսկ մյուս թևում տեղակայված են մանկական խաղեր, սահադաշտ և կարուսելներ։ Այստեղ երեխաները նկարվում են հեքիաթների հերոսների, Ձմեռ պապի ու Ձյունանուշի հետ։
Ու չնայած ամանորյա իրարանցմանը՝ մեզ հետ զրույցում թե՛ փոքրերը, թե՛ մեծերը, թե՛ օտարազգիները ամենաառաջինը խաղաղություն են ակնկալում 2023 թվականից։