Այսօր Ֆրանսիայում ի աջակցություն Արցախի ցույց կանցկացվի․ Վալերի Բուայե
Այսօր՝ ֆրանսիականն ժամանակով ժամը 18։30-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց ի աջակցություն Արցախի ցույց է նախաձեռնված:

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն:

«Հայերը, մասնավորապես՝ 120 հազար արցախահայերը, որոնք Ադրբեջանի դաժան շրջափակման զոհն են, ապավինում են մեր աջակցությանը։ Ուստի, եկեք ցույց անենք երեքշաբթի՝ հունվարի 10-ին՝ ժամը 18:30-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց»,- գրել է նա։