Լաչինի միջանցքով առևտրի և տարանցման արգելափակումը նպաստում է Ղարաբաղում հումանիտար աղետի առաջացմանը և պետք է անհապաղ չեղարկվի․ ասված է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի
թվիթերյան էջում։
«Ադրբեջանը բարոյական պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի բարեկեցության ապահովման համար:
Այս անհանգստացնող իրավիճակը ևս մեկ վկայությունն է այն բանի, որ Ռուսաստանը ո՛չ հուսալի անվտանգության երաշխավոր է, ո՛չ էլ Հարավային Կովկասում խաղաղության լեգիտիմ միջնորդ։ Մոսկվան հերթական անգամ օգտագործում է հայերի և ադրբեջանցիների տառապանքները սեփական դաժան ու ցինիկ նպատակների համար»,- ասված է
գրառման մեջ։