Հապաղել չի կարելի․ ժամանակն է անմնացորդ աջակցել մեր հայ դաշնակիցներին․ ֆրանսիացի սենատոր

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով․
 
«Երեկ երեկոյան բոլորս համախմբված էինք Ազգային ժողովի դիմաց՝ պահանջելու ազդեցիկ գործողություններ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջ դնելու  համար Հայաստանի և Արցախի դեմ այս հարձակումներին։ Հապաղել չի կարելի։ Ժամանակն է անմնացորդ աջակցել մեր հայ դաշնակիցներին»:


 
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց հաջակցություն 120 հազար արցախահայերի ցույց էր կազմակերպվել։
  

Անահիտ Խաչատրյան