Ֆրանսիական հանրահայտ Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը թվիթերի իր էջում
գրել է․ «Ռուսաստանը մերժել է Լաչինի միջանցքում ՄԱԿ-ի ուժեր տեղակայելու Հայաստանի առաջարկը։ Մոսկվայի փաստա՞րկը. պետք է ադրբեջանցիներն էլ համաձայնեն.․․ Լավ անեկդոտ է... Խեղճ Արցախ, միայնակ, լքված բոլորից»։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խաղաղապահների առաքելության տեղակայումը հնարավոր է միայն հակամարտության երկու կողմի համաձայնության արդյունքում։
Բյուիսոնը ժամեր անց մեկ այլ
գրառում էր կատարել Ալիևի առաջարկի մասին․ «Առաջարկելով բացել Լաչինի միջանցքը միայն Արցախից հեռանալ ցանկացող հայերի համար՝ Ալիևը սրանով խոստովանեց իր միակ նպատակը՝ էթնիկ զտումը։ Շրջափակումը խաղաղ բնակիչներին ահաբեկելու նրա քաղաքականության միակ գործիքն է՝ ստիպելու նրանց (արցախահայերին-խմբ․) լքել իրենց հողը»։
Անահիտ Խաչատրյան