ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր ազդեցության լծակները Արցախի շրջափակմանը վերջ տալու համար․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ռո Խանան կոչ է անում ԱՄՆ-ին օգտագործել իր լծակները Արցախի շրջափակմանը վերջ տալու համար։ Այս մասին նա գրառում է արել թվիթերի իր միկրոբլոգում։

«Մինչ մենք այստեղ խոսում ենք, հայերը սննդի օրապահիկ կտրոններ են ստանում, ինչպես ամերիկացիները Մեծ ճգնաժամի (Great Depression) ժամանակ։ Ադրբեջանը ավելի քան մեկ ամիս շրջափակել է Լաչինի միջանցքը, ինչը հանգեցրել է սննդամթերքի և դեղորայքի լուրջ պակասի։ ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր ազդեցության լծակները Արցախի շրջափակմանը վերջ տալու համար»,- գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը։

Ադրբեջանը արդեն 41 օր է՝ դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը, շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։


Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի