Համաձայնեցինք, որ ԵԽ մոնիտորինգային մարմինները պետք է անարգել մուտք ունենան ԵԽ գոտում գտնվող ցանկացած տարածք. Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարին
Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հանդիպեցի ԵԽ գլխավոր քարտուղարին։ Ներկայացրի Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Համաձայնեցինք, որ ԵԽ մոնիտորինգային մարմինները պետք է անարգել մուտք ունենան ԵԽ գոտում գտնվող ցանկացած տարածք։ Կոչ արեցի մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ միջանցքն անհապաղ բացելու համար։