«Բլոկադա». բրիտանացի կինոռեժիսորի կարճամետրաժ ֆիլմը՝ «Ազատության» եթերում
Կինոռեժիսոր Սաշա Քլամպի «Բլոկադա» կարճամետրաժ ֆիլմը ներկայացնում է 16 դեռահասների անհավատալի պատմությունը, ովքեր Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթից հետո չեն կարողացել վերադառնալ Արցախ՝ իրենց տները՝ ադրբեջանական զինուժի կողմից Լաչինի միջանցքում ճանապարհային շրջափակման պատճառով։

Սաշա Քլամպը բրիտանացի/գերմանացի լուսանկարիչ, կինոռեժիսոր և ստեղծագործող է, ով բնակվում է Լոնդոնում։

Ֆիլմը «Ազատության» եթերում կցուցադրվի փետրվարի 1-ին՝ 21։00-ին։