ԱՄՆ հարկատուները չպետք է սուբսիդավորեն Ադրբեջանի մշտական ագրեսիան հայ ժողովրդի դեմ:
Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթի Փորթերը երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դահլիճում ունեցած ելույթի ժամանակ։
Փորթերը նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել բոլոր ռազմական օգնություններն Ադրբեջանին՝ Արցախի նկատմամբ նախագահ Իլհամ Ալիևի շարունակական գործողությունների լույսի ներքո, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):