Ազգային օպերատորը` Հայփոստն այլևս անկանխիկ եղանակով վճարումներ չի կատարի
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է երեք փոփոխություն, որոնք ուժի մեջ են մտնում փետրվարի մեկից:

1․ Առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմող քաղաքացիները կանցնեն անձի ֆունկցիոնալության գնահատում։

2․ ՀՀ բոլոր քաղաքներում, 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում փետրվարի 1-ից հետո նշանակվող (ինչպես նաև փաստաթղթերի հետ կապված ցանկացած փոփոխություն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում) ընտանեկան, սոցիալական նպաստներն ու հրատապ օգնությունները կվճարվեն անկանխիկ եղանակով:

3․  Ազգային օպերատորը` Հայփոստն այլևս անկանխիկ եղանակով վճարումներ չի կատարի․ Հայփոստը կշարունակի իրականացնել միայն կանխիկ եղանակով վճարումներ։