Թեհրանում Բաքվի դեսպանատան վրա հարձակվողին տեղափոխել են հոգեբուժարան. ադրբեջանական ԶԼՄ-ներ
Իրանի քաղաքացի Յասին Հուսեյնզադեն, որը հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում է իրականացրել, տեղավորվել է հոգեբուժարանում։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քրեական գործը հետաքննող Թեհրանի քրեական դատախազության եզրակացության համաձայն՝ Յ. Հուսեյնզադեն տառապում է մի շարք հոգեկան խանգարումներով, այդ թվում՝ շիզոֆրենիայով։

Հայտնի է դարձել նաև, որ նա առնվազն մեկ ամիս կմնա Թեհրանի հոգեբուժական կլինիկաներից մեկում, որտեղ տարբեր տեսակի հետազոտություններ կանցնի։