Բոլոր շուկաները պետք ստուգվեն, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի և՛ այն մարդիկ, որոնք բիզնես են անում այդ տարածքներում, և՛ այցելուները, ամբողջությամբ պաշտպանված լինեն․ Վահան Քերոբյան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Ես կարծում եմ, որ այն ինչ հրապարակված է պաշտոնական տեղեկանքներում կամ պաշտոնական հաղորդագրություններում, դա հենց այդ նպատակն է։ Եվ դուք գիտեք, որ վերջերս երկու ողբերգական դեպք ունեցանք, Սումալուի և սահմանամերձ Ազատ գյուղի դեպքը։ Եվ այդ երկու դեպքերը հիմք են, և նաև մեր բոլորիս ահազանգ են հանդիսանում, որպեսզի մենք հետևենք և ստանդարտներին համապատասխանության ստուգումն ավելի խստացնենք և այնպես անենք, որ անվտանգային բոլոր ստանդարտները պահպանված լինեն նմանատիպ օբյեկտներում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով Մալաթիայի շուկայի փակման մասին՝ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նշեց, որ օրենքի սահմաններում ընդունվել է ամենախելամիտ որոշումը, և շուկայում լինելու դեպքում կտեսնեք, որ նաև մարդկանց համար, ովքեր այնտեղ աշխատում են, վատ աշխատանքային պայմաններ են ապահովված, ինչ վերաբերում է այդ մարդկանց, ապա մոտակայքում կան առևտրի կենտրոններ, որտեղ կարելի է հանգիստ տեղ ճարել և շարունակել իրենց բիզնես գործունեությունը։
«Ես կարծում եմ, որ բոլոր շուկաները պետք ստուգվեն և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ՀՀ քաղաքացիները, թե այն մարդիկ, որոնք բիզնես են անում այդ տարածքներում, թե այցելուները ամբողջությամբ պաշտպանված լինեն։ Եվ դա պետք է հետևողականորեն ավելի խստացվի, տուգանքների պատասխանատվության չափը պետք է փոխվի, որպեսզի մենք կարողանանք ի վերջո հասնել մարդկանց կյանքի որակի փոփոխությանը և ամբողջությամբ պաշտպանված լինեն»,- ասաց Վահան Քերոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում