«Ցավոք, տեղեկացանք ավերիչ երկրաշարժի և զոհերի մասին։ Իմ ցավակցությունն ու խորին կարեկցանքն եմ հայտնում Սիրիայի բարեկամ ժողովրդին»։ Այս մասին իր թվիթերի միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Տխրել եմ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի սարսափելի լուրից։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»: