Էդվարդ Ասրյանն ու Արման Սարգսյանը հետևել են ավագ սպայական կազմի ատեստավորման ընթացքին

Այս շաբաթ մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի հերթական փուլը։


Ընթացքին հետևել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։


Հաջողություն մաղթելով ատեստավորմանը ներգրավված սպաներին՝ Էդվարդ Ասրյանը և Արման Սարգսյանը ևս մեկ անգամ կարևորել են գործընթացի ներդրումը զինված ուժերում՝ որպես անընդհատ պատրաստության, ենթականերին դրական օրինակ ծառայելու և աշխատավարձի շեշտակի բարձրացման կարևոր բաղադրիչ։


Ատեստավորմանը ներգրավված զինծառայողները ստուգարքներ են հանձնել շարային, ֆիզիկական, կրակային և մասնագիտական պատրաստություն առարկաներից։

Ստուգարքային բոլոր առարկաների արդյունքների հանրագումարով էլ կձևավորվի ընդհանուր գնահատականը։