Ուկրաինայում ՌԴ բանակի հրետակոծության զոհ են դարձել Ադրբեջանի քաղաքացիներ
Ուկրաինայի Դոնեցկի մարզի Տորեցկ քաղաքում ռուսական բանակի հրետակոծության հետևանքով զոհվել են ծնունդով Ադրբեջանի Մասալիի շրջանից 60-ամյա Սադիգ Ալիևն ու նրա 31-ամյա որդին՝ Ջավիդ Ալիևը:  

Հաղորդվում է, որ զոհվածները ժամանակավորապես բնակվել են Պոկրովսկ քաղաքում, իսկ երեկ մեկնել էին Տորեցկ՝ անասուն գնելու։ Այդ ժամանակ սկսվել է քաղաքի հրետակոծությունը, որի զոհ են դարձել տան տերը և Ադրբեջանի քաղաքացիները։

Ներկայումս զոհված ադրբեջանցիների դիերը գտնվում են Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքի դիահերձարանում։