Երկրաշարժի պատճառով Թուրքիայի Ալեքսանդրետ քաղաքում սիրիահայ ընտանիք է զոհվել
Գանձասար պաշտոնաթերթի ֆեյսբուքյան էջը հայտնում է.  

«Երէկ երեկոյեան, Հալէպի Հայ Մարմնակրթական Միութեան (ՀՄՄ-ի) Վարչութիւնը խոր կսկիծով գուժեց մահը Երկուշաբթի, 6 Փետրուար 2023-ին  աղէտեալ երկրաշարժին հետեւանքով Աղեքսանտրէթի (Իսկէնտէրունի-Թուրքիա) մէջ զոհուած Մեսրոպեան ընտանիքի անդամներուն՝ Հալէպի ՀՄՄ-ի նախկին Տիկնանց Վարչութեան ատենապետուհի  Դշխուն Մեսրոպեանի  եւ  իր երկու զաւակներուն՝ Արմիկ եւ Մեսրոպ Մեսրոպեաններուն, որոնք եղած են ՀՄՄ-ի սկաուտներ, իսկ Արմիկը նաեւ Նոր Սերունդ Մշակութային Միութեան  պարախումբի անդամ»։