Հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ կերպով զարգանում են՝ ընդգրկելով համագործակցության լայն շրջանակ․ ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին
Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Զրուցակցիները գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ կերպով զարգանում են՝ ընդգրկելով համագործակցության լայն շրջանակ: Այս առումով ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է դեսպան Կիշան Դան Դևալի ներդրած ջանքերը՝ երկու երկրների միջև փոխգործակցությունն առավել խորացնելու և երկկողմ օրակարգն ընդլայնելու նպատակով:

Հանդիպման ընթացում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի: