Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել․ ՀՀ ՊՆ
Փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն:
 
Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: 

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում  է քննություն: