Ավելի քան 2 ամիս շրջափակված Արցախում սննդի, դեղորայքի պակասի, հոսանքի ու գազի պարբերական խափանումների պայմաներում նաև արցախցի երեխաների կրթության իրավունքն է ոտնահարվում։
Արցախցի դիմորդները չեն կարողացել մասնակցել Հայաստանում բուհական ընդունելության առաջին՝ ձմեռային փուլի միասնական քննություններին։ Այժմ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի կրթության ոլորտի պատասխանատուները քննությունները հանձնելու այլընտրանքային տարբերակներ են քննարկում։
Հայաստանի Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) խոսնակ Խաչանուշ Գրիգորյանն
«Ազատությանը» փոխանցեց՝ փաստացի 50 աշակերտ այսօր հայաստանյան բուհ ընդունվելու հնարավորություն ունի, սակայն դրանից օգտվել չի կարողանում։
«Իրենք անհավասար պայմաններում են, նրանցից 31-ը մեկ քննություն է հայտագրել, 19-ը՝ երկու քննություն։ Իրենց բոլորի համար նախատեսված էր, որ Գորիսի քննական կետրոնում պիտի հանձնեն, բնականաբար, չեն եկել ու չեն հանձնել, մնացածը տեսնենք՝ ինչպես կլինի», - ասաց Գրիգորյանը։
Քննարկվում է օնլայն տարբերակի հնարավորությունը, սակայն մի շարք չլուծված հարցեր կան։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում