ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում զինծառայողը դեռևս չպարզված հանգամանքներում ստացել է հրազենային մահացու վիրավորում
Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը դեռևս չպարզված հանգամանքներում ստացել  է հրազենային մահացու վիրավորում: 

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին,- հայտնում է ՀՀՊՆ-ն։