Պաշտպանության նախարարությունը ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացնի
Կառավարությունը մտադիր է  2023թ. ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում զետեղված նախագծից տեղեկանում ենք, որ վարժական հավաքներին ՊՆ-ն նախատեսել է  ներգրավել մինչև 953 քաղաքացու, որոնցից 476–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:  

Մասնավորապես, մոտոհրաձգային մասնագիտություններով կներգրավվի մինչև 500 պահեստազորային, որոնցից` 27 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 215 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 19-ից մայիսի 13-ը ներառյալ, 258 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից հունիսի 3-ը ներառյալ։ 

Հրթիռա-հրետանային մասնագիտություններով նախատեսված է մինչև 182 պահեստազորային ներգրավել, որոնցից`10 պահեստազորային 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 172 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից հունիսի 3-ը ներառյալ,  հակաօդային պաշտպանության մասնագիտություններով՝ մինչև 59 պահեստազորային, որոնցից`23 պահեստազորային`2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 22 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից հունիսի 3-ը ներառյալ, 14 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 17-ից հունիսի 10-ը ներառյալ։ 

Կապի մասնագիտություններով կներգրավվի մինչև 12 պահեստազորային՝ 2023 թվականի մայիսի 17-ից հունիսի 10-ը ներառյալ, հետախուզական մասնագիտություններով՝ մինչև 42 պահեստազորային, որոնցից` 30 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 12 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 3 - 27-ը ներառյալ, ինժեներական մասնագիտություններով՝ մինչև 89 պահեստազորային, որոնցից` 4 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 85 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 17-ից հունիսի 10-ը ներառյալ։ 

Առավել մանրամասն՝ հետեւյալ հղումով։
 
Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների անցկացումը պլանավորված է ՀՀ կառավարության 2022 թվականի համապատասխան որոշմամբ, դրանց նպատակն է զորքերի համալրումն ավելի պատրաստված և անհրաժեշտ  զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ: