Երևանի Մետրոպոլիտենով անվտանգ ուղևորափոխադրումների, ինչպես նաև հետագա գործունեության բարելավման նպատակով, հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել են առաջին անհրաժեշտության աշխատանքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
- ընթացքի մեջ է 14 օդափոխության համակարգերի արդիականացման գործընթացը,
- ներկայացվել են առաջարկներ օդափոխման համակարգի կրպակների տեղակայման և դրանցից յուրաքանչյուրի մոտեցման և սպասարկման առանձնահատկությունների վերաբերյալ,
- ներկայացվել են փոխարինման և հիմնանորոգման ենթակա շարժասանդուղքների ցանկը՝ գնային արժեքներով։ Առաջարկվում է բանակցել Չեխիայի մայրաքաղաք Պրահայի մետրոպոլիտենի համար շարժասանդուղքներ արտադրող ընկերության հետ շարժասանդուղքների նորոգման, ինչպես նաև ղեկավարման վահանակի ձեռքբերման ուղղությամբ,
- քննարկվել է մետրոյի դեպոյի կապիտալ հիմնանորոգման հարցը,
- ներկայացվել են հորանների վերաբերյալ խնդիրները, զուգահեռ բանակցություններ կընթանան Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի հետ՝ ներգրավելով մասնագետներին, ովքեր կիրականացնեն չափագրումներ՝ վերոնշյալ խնդիրները լուծելու նպատակով,
- երկու շարժակազմ կավելացվի ևս մեկ վագոնով. երեքի փոխարեն կունենան 4 վագոն: