Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Խաչատուր Աղաջանյանի եղբոր որդին՝ Խաչատուր Աղաջանյանը․ Աննա Հակոբյանը այցելել է նրանց ընտանիք
Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած, ՀՀ Ոստիկանության զորքերի ավագ սերժանտ Խաչատուր Աղաջանյանի եղբոր՝ 44-օրյա պատերազմի մասնակից, ՀՀ Ոստիկանության զորքերի սերժանտ Նարեկ Աղաջանյանի որդին՝ Խաչատուր Աղաջանյանը։ Բոլորիս աչքալուսանքը Աղաջանյանների ընտանիքին, որտեղ իսկական վերածնունդ է։ 

Լուսանկարի չքնաղ աղջնակը Խաչատուրի դուստրն է՝ Սեդա Աղաջանյանը, որը ծնվել է 2020 թվականի հոկտեմբերի 19-ին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի տիկի Աննա Հակոբյանը։