«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենին կալանավորելու միջնորդությունը բավարարվեց
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է։ Այս մասին Civic.am-ին հայտնեցին դատախազությունից:

Նշենք, որ երեկ, փետրվարի 22-ին ձերբակալվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան: 

Հիշեցնենք, որ 2022-ի օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից մահացել է 16 մարդ։

Պայթյունի հետևանքով 60-ից ավելի քաղաքացիներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել: Քրեական վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ՝ առևտրի կենտրոնի վարձակալներն ու փոխտնօրենը: