Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ փետրվարի 27-ին որոշում է ընդունել բավարարել Արդարադատության նախարարի միջնորդույթունը՝ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ ԲԴԽ-ն որոշում ընդունեց դադարեցնել դատավոր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։