Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը ծանր վնասվածք է ստացել, ինչի պատճառով կարող է ավարտել կարիերան։ Այս մասին 37-ամյա ֆուտբոլիստը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․
«Ծանր վնասվածք եմ ստացել, որը կարող է վերջակետ դնել իմ ֆուտբոլային կարիերային: Բայց դեռ վերջնական որոշում չեմ կայացրել և սպասում եմ բժիշկների ախտորոշմանը: Եթե հաստատվեն իմ կասկածները, ապա, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի… Բոլոր դեպքերում առաջ ենք նայում շատ ու շատ այլ ուղղություններով։ հ.գ. Սա իմ առաջին և հնարավոր է՝ վերջին ծանր վնասվածքն է»,- գրել է Պաչաջյանը։