ՌԴ ՊՆ-ն իր տեղեկագրում չի անդրադարձել Արցախում Բաքվի իրականացրած դիվերսիային: ՌԴ ՊՆ մարտի 5-ի տեղեկագրում նշվել է, որ խաղապահների հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով ավտոմեքենաների անարգել երթևեկությունը վերականգնելու վերաբերյալ։
Զորակազմը ապահովել է մարդասիրական բեռով իր ավտոշարասյան ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
ՀՀ ԱԳՆ-ն ահաբեկչություն է որակել Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիան, որի ընթացքում զոհվել է Արցախի ՆԳՆ ոստիկանության երեք զինծառայող, ևս մեկը ծանր վիրավորվել է։