Եվրոպական ֆուտբոլային
ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հետաքննություն է սկսել Թուրքիայի հավաքականի
խաղացող Մերիհ Դեմիրալի դեմ՝ թուրք ազգայնականների ժեստի համար, որը նա ցուցադրել
է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի ժամանակ՝ Ավստրիայի դեմ խաղում։
Դեմիրալի ժեստին, որը ընդունված է համարել
«գայլի ողջույն», և որը մի շարք եվրոպական երկրներում համարվում է «ֆաշիստական»,
այդ թվում՝ Ավստրիայում, արձագանքել էր Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի
Ֆեզերը։
«Թուրք աջ ծայրահեղականների խորհրդանիշները
տեղ չունեն մեր մարզադաշտերում։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը ռասիզմի դրսևորման
համար որպես հարթակ օգտագործելը միանգամայն անընդունելի է։ Մենք ակնկալում ենք, որ
ՈՒԵՖԱ-ն հետաքննություն կանցկացնի և կքննարկի հնարավոր պատժամիջոցները»,- գրել էր
նա X սոցիալական ցանցի իր էջում։