Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն

Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականն ավարտել է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում: Այդ մասին ասված է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջում։


 

«Կայացած վերջին խաղում Հայաստանի հավաքականը 71:61 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին:

 


Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Յուրա Մելիքյանն էր: Նա վաստակել է 15 միավոր և 21 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին»,- նշված է գրառման մեջ: