Քաղաքացիակենտրոն լրատվություն
Նեպալական Saurya Airlines ավիաընկերության
ինքնաթիռը այսօր կործանվել է Կատմանդուի միջազգային օդանավակայանում։
Վթարը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ՝ ինքնաթիռը
դուրս է եկել թռիչքուղու սահմաններից, հայտնում է The Kathmandu Post-ը։
Ինքնաթիռը Նեպալի մայրաքաղաքից թռչում էր Պոկխարա
քաղաք։ Ինքնաթիռում եղել է 19 մարդ՝ ներառյալ անձնակազմի անդամները։ Տեղական
ԶԼՄ-ների տվյալներով՝ ինքնաթիռը տեղափոխում էր ավիաընկերության աշխատակիցների։
Փրկարարները կործանման վայրից դուրս են բերել 18
մահացածի մարմին։ Ինքնաթիռի վիրավորված կապիտանին տեղափոխել են հիվանդանոց։