Քաղաքացիակենտրոն լրատվություն
Բագրատ Գալստանյանն
այցելել է դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ
Հրանտ Թոխատյանին։ «Սրբազան պայքար»
ֆեյսբուքյան էջում հրապարակվել են
սրբազանի և դերասանի հանդիպման լուսանկարները։ Թոխատյանը, դատելով
լուսանկարներից, նկատելի նիհարել է, ենթադրաբար՝ առողջական խնդիրներ ունի։
«Ջերմ, անկասկած աղոթքի
մեջ մնացեք մեր սիրելի արտիստ Հրանտ Թոխատյանի առողջության համար: Յուրաքանչյուրիդ
աղոթքը չափազանց կարևոր է:
Հենց այդ մեկ արդարի
աղոթքով է ամեն ինչ լինում»,- վերոհիշյալ ֆեյսբուքյան էջում լուսանկարներին
կից զետեղված է Գալստանյանի կոչը։