Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» դիրքերին

Իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Լիբանանում շիական «Հեզբոլլահ» շարժման թիրախների վրա: Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը իր Telegram ալիքում։


«Գիշերվա ընթացքում իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել «Հըզբոլլահի» մի շարք ահաբեկիչների թիրախներին ինչպես Լիբանանի տարածքի խորքում, այնպես էլ հարավային Լիբանանում»,- ասվում է հրապարակման մեջ։ Թիրախները խոցվել են, այդ թվում՝ Չաբրիհա, Բորջ էլ Չմալի, Քֆարկելա, Ռաբ էլ Թալաթին, Խիամ և Թայր Խարֆա շրջաններում։