Ռուբինյանն ու Քըլըչը կհանդիպեն Հայաստանի, ապա՝ Թուրքիայի տարածքում

Թուրքական աղբյուրները հայտնում են, որ վաղը տեղի կունենա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նպատակով նշանակված հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչի ու Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը։


Ըստ այդմ, նրանք հանդիպելու են առավոտյան` Հայաստանի, կեսօրին էլ Թուրքիայի տարածքում։


Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հաստատեց, որ հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը: