Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային։


Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։


Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են երկու երկրների իրավական համակարգերի զարգացմանը, ինչպես նաև փորձի փոխանակման ուղղությամբ իրականացվող քայլերին։


Վարչապետը կարևորել է Երևանում ընթացող Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական ֆորումը, ինչը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների իրավական ոլորտի ներկայացուցիչների միջև մասնագիտական երկխոսությանը, գործընկերության հետագա ընդլայնմանն ու ինստիտուցիոնալ կապերի ամրապնդմանը։