ՀՀ ամենաշատ ու ամենաքիչ բնակչություն ունեցող մարզերը․ Քանի գյուղ ու քաղաք ունի ՀՀ-ն հուլիսի 1-ի դրությամբ

2022թ. մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2024թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 3 057.8 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը` 1 973.4 հազ.մարդ և գյուղականը` 1 084.4 հազ. մարդ: Սույն տվյալների մասին  civic.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեի հրապարակած՝ ՀՀ բնակաչության սոցիալ-տնտեսական վիճակի մասին տեղեկանքից։  Մասնավորապես Երեւանում է ապրում 1 134.0 հազ մարդ,  Արագածոտնում՝ 134.5 հազ,  որից 29.6 հազ-ը՝ քաղաքային, 104.9 հազ-ը՝ գյուղական։ Սահմանամերձ Տավուշում է ապրում 117.5 հազ մարդ, որից 49.5 հազ-ը՝ քաղաքային, 68.0 հազ-ը՝ գյուղական, մեկ այլ սահմանամերձ մարզում էլ՝ Սյունիքում, 117.2 հազ  մարդ է ապրում, որից 78.7 հազ-ը՝ քաղաքային, 38.5 հազ-ը՝ գյուղական համայնքներում։

 

Հաշվետու ժամանակաշրջանում ամենաշատ  բնակչությամբ մարզը Կոտայքն է՝ 290.1 հազ մարդ, որից 161.3-ը քաղաքային բնակչությունն է կազմում, 128.8-ը՝ գյուղական։ Արարատի բնակչությունն էլ  264.8 հազ է, որից 79.8-ը քաղաքային, 185.0-ը գյուղական բնակչությունն է։ Ամենաքիչ բնակչություն ունեցող մարզն էլ Վայոց ձորն է, որտեղ բնակվող 49.2 հազ մարդուց 17.3 հազ-ը՝ քաղաքային, 319 հազ-ը՝ գյուղական։  

 

Նշենք, որ 2023թ տարեսկզբին ՀՀ մշտական բնակչությունը կազմել է 2 937.5 հազ, իսկ 2024-ին՝  2 991.2 հազ մարդ, սակայն ի տարբերություն նախորդ տարվա 4.5 բնական  հավելաճի՝ հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 2.5, ընդհանուր հավելաճը նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 8.0, այս տարի՝ 66.6։

 

Հունվար-հունիսին ՀՀ բնակավայրերի հասցեներով կատարված բնակչության տեղաշարժերի վարչական հաշվառումներն (ըստ ՀՀ մարզերի և ք.Երևանի, քաղաք/գյուղ բաշխումով) ունի հետեւյալ պատկերը՝ հաշվառվել է 80 556, հաշվառումից հանվել է 16 404 մարդ։ Մասնավորապես մայրաքաղաքում ամենամեծ թվով հաշվառումներն են՝ հաշվառվել է 33 263 մարդ (2023թ նույն ժամանակաշրջանում՝ 9 969 մարդ), հաշվառումից հանվել է 5 790 մարդ (2023 թ նույն ժամանակաշրջանում՝ 7 398 մարդ)։

 

Հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ն ունի 71 համայնք, 1002 բնակավայր,  49  քաղաք ու 953 գյուղ։