Փարիզ-2024. հայտնի է՝ կիսաեզրափակչում ում հետ ուժերը կչափի Մալխաս Ամոյանը

Մալխաս Ամոյանը կիսաեզրափակչում իմ ուժերը կչափի ճապոնացի Կուսակա Նաոյի հետ:


Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը հաղթանակով է մեկնարկել Փարիզ-2024-ում:


8-0 հաշվով Ամոյանը հաղթել է Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յոնի Սարկինեին:


Ըմբշամարտի մրցաշարի որակավորման փուլի և կիսաեզրափակիչ գոտեմարտերը կկայանան ՝օգոստոսի 6-ին, իսկ եզրափակիչները` հաջորդ օրը: