Փարիզ-2024. հայտնի է՝ կիսաեզրափակչում ում հետ կգոտեմարտի Արթուր Ալեքսանյանը

Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում իմ ուժերը կչափի կուբացի Գաբրիել Ռոսիլոյի հետ:


Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:


Հիշեցնենք՝ Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով է մեկնարկել Փարիզ-2024-ում:


Ալեքսանյանը մրցել է Հարավային Կորեան ներկայացնող Կիմ Սյունգյունի հետ և առավելության հասել 9:0 հաշվով: 


Ըմբշամարտի մրցաշարի որակավորման փուլի և կիսաեզրափակիչ գոտեմարտերը կկայանան ՝օգոստոսի 6-ին, իսկ եզրափակիչները` հաջորդ օրը: