Մայրաքաղաքում օդի՝ փոշով աղտոտվածությունն աստիճանանբար նվազում է

«‎Մայրաքաղաքում օդի՝ փոշով աղտոտվածության մակարդակը նվազեցնելու նպատակով իրականացվում են մի շարք կանխարգելիչ միջոցառումներ»,- տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:


Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից, ավագանու որոշմամբ, շինհրապարակներում օդի որակը դիտարկող սենսորային սարքերի առկայությունը պարտադիր է դարձել: 


«Փոշու արտանետումը բացառող սարքերի, ավազի կույտերը ծածկող անթափանց թաղանթի բացակայության պարագայում կառուցապատող ընկերությունները կտուգանվեն:


Օդի որակը դիտարկող սարքերով արձանագրված տվյալներին հնարավոր է հետևել նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով. առցանց հարթակը հնարավորություն է տալիս դիտարկել ողջ քաղաքի փոշու աղտոտվածության մակարդակը»,-ասված է հաղորդագրության մեջ: