Փարիզ-2024. ըմբիշ Սլավիկ Գալստյանը հաղթանակով մեկնարկեց ՕԽ-ում

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը ծանր հաղթանակով մեկնարկեց Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում։


Սլավիկ Գալստյանը մեկնարկային՝ 1/8-րդ եզրափակիչ գոտեմարտում հաշվով հաղթեց  Պանամերիկյան խաղերի կրկնակի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության եռակի հաղթող, Էկվադորի ներկայացուցիչ Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյին։


Քառորդ եզրափակիչում Գալստյանի մրցակիցը դեռևս հայտնի չէ: