Հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու դի

Օգոստոսի 7-ին՝ ժամը 11:57-ին, Արարատ քաղաքի համայնքային կոմունալ ծառայությանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի 6-րդ շենքի մոտ տղամարդու դի կա։


Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում՝ աղբամանների մոտ, հայտնաբերել է ինքնությունը չպարզված, մոտ 50 տարեկան տղամարդու դի։


«Արտաքին նկարագիրը․ հասակը 165-170 սմ, նիհարավուն կազմվածքով, սև մազերով, օվալաձև դեմքով, աչքերը՝ շագանակագույն, ձախ ձեռքին կա դաջվածք։


Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:


Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին: