«Մայր Հայաստան» հուշարձանը կունենա նոր գեղարվեստական լուսավորություն

«Մայր Հայաստան» հուշարձանի գեղարվեստական լուսավորությունն արդիականացվում է:


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, մանրամասնելով, որ նախկին մետաղահալոգեն լամպերը փոխարինվում են նոր էներգախնայող լեդ լուսարձակներով:


Տեղադրվում են 2400 վատտ հզորությամբ 4 լուսարձակներ, որոնք կապահովեն հուշարձանի ամբողջական լուսավորումը: