Լևոն Բալյանը ներկայացրել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր ղեկավարին

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Հայկ Սանոյանին։


 

Լևոն Բալյանը շնորհավորել է Հայկ Սանոյանին նշանակման կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ իր աշխատանքային փորձն առավելագույնս կներդնի ի նպաստ ՊՈԱԿ-ի։


 

Հայկ Սանոյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ նշելով, որ ուրախ է ներգրավվել ՊՈԱԿ-ի աշխատանքներին և լիահույս է, որ արդյունավետ կիրականացվեն բոլոր ընթացիկ և հետագա ծրագրերը։