Հերացի փողոցում բախվել են ցորենով բարձված «Կամազ»-ը և թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը. կա 17 վիրավոր

Սարալանջի ճանապարհից դեպի Հերացի փողոց հատվածում բախվել են ցորենով բարձված «Կամազ»-ը և թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը։Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:


Վթարի հետևանքով 17 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր ԲԿ-ներ։