Բախվել են «Subaru»-ն և «Benelli» մակնիշի մոտոցիկլետը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 15-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Ա. Ասատրյանի վարած «Subaru» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 24-ամյա Հ. Ղուկասյանի վարած «Benelli» մակնիշի մոտոցիկլը:



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը՝ տեղափոխվել հիվանդանոց:


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: