Կիրանցի դպրոցի շինարարությունն ավարտական փուլում է. աշխատանքներին ծանոթացել է Եղիազար Վարդանյանը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Կիրանց է այցելել։ Նա հետևել է Կիրանցի դպրոցի կառուցման ընթացքին։ 


Այդ մասին հայտնում են կոմիտեից։ 

«Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Նախատեսվում է դպրոցը շահագործման հանձնել սեպտեմբերին։


Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ծրագրերում ընդգրկված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է որակի և ժամանակացույցի վերաբերյալ հարցեր, տվել ցուցումներ։


Նա կարևորել է ծրագրի բոլոր կողմերի թիմային աշխատանքը և բարձր որակ ապահովելու հարցում հետևողականություն»,- նշված է Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունում։